Խաչատուր Սուքիասյանը գործարար է, բայց չի փորձում քաղաքականությունը ծառայեցնել իր շահերին

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 3, 24News

«Հայաստան» խմբակցության երկու անդամները կալանավորվել են մինչև պատգամավորական մանդատ ստանալը, կա հարուցված քրեական գործ և դատարանի որոշում, Ազգային ժողովն իրավասու չէ նրանց ազատել: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ խոսելով «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին ազատ արձակելու ընդդիմության պահանջի մասին։

«Պատկերացրեք, մեկը հանցագործություն կատարի և ասի՝ քանի որ պատգամավորական մանդատ եմ ստացել, ինձ ազատեք պատասխանատվությունից, նման բան չի կարող լինել»,-ասաց պատգամավորը: 

Անդրադառնալով Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատված լինեն, այնինչ ինքը վստահ չէ, որ նախընտրական ցուցակում այդ սկզբունքը պահպանվել է, Հակոբ Ասլանյանն արձագանքեց.

«Ովքեր ունեն բիզնես, քաղաքականությամբ չպետք է զբաղվեն, դա է պահանջում օրենքը, որովհետև բիզնեսմենները, երբ մտնում են քաղաքականություն, կարող են օրենքները ծառայեցնել իրենց բիզնեսի համար։ Կարծում եմ, մեր խմբակցությունում նման մարդ չկա: Խաչատուր Սուքիասյանը գործարար է, բայց իր գործունեությամբ չի փորձում քաղաքականությունը ծառայեցնել իր շահերին»: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ

Տեսանյութեր