Առուշ Առուշանյանի կալանավորման հարցի որոշումը վերաքննիչը կհրապարակի օգոստոսի 5-ին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Առուշ Առուշանյան

Գորիս քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանը կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակի 05.08.2021թ-ին, ժամը՝ 12:00-ին։ Այս մասին հայտնում է Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Կարծում եմ ակնհայտ է, որ պաշտպանության կողմի բողոքը մերժվելու է, սակայն մենք չենք հանձնվելու եւ մեր պայքարը շարունակելու ենք մինչեւ վերջ։ Իսկ դատավոր Մնացական Հարությունյանը մի օր կմնա առանձին իր խղճի հետ»,- նշել է պաշտպանը ֆեյսբուքյան գրառման մեջ։

--00—ՄՀ

Տեսանյութեր