Ոստիկանները հայտնաբերել են Նանսենի փողոցում ծեծկռտուքի և կրակոցների հեղինակներին

 ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Նոր Նորքի համայնքային ոստիկանները hուլիսի 31-ի առավոտյան տեղեկություն են ստացել, որ Նանսենի փողոցում կրակոցներ են հնչել։

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ բաժնից օպերատիվ խումբ է մեկնել՝ տեղեկության իսկությունը ստուգելու։ Այդ ընթացքում բաժնում ահազանգ է հնչել, որ Նանսենի փողոցում ծեծկռտուք է, կրակոցներ են հնչել։

Արագ արձագանքման շնորհիվ Նոր Նորքի ոստիկանները տեղում հայտնաբերել են միջադեպի մասնակիցներից մի քանիսին։ Տղամարդիկ բերման են ենթարկվել բաժին։

Պարզվել է, որ մի խումբ անձինք Նանսենի թիվ 1  հասցեի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճել են ու փոխադարձ հարվածներ հասցրել իրար։ Այդ ընթացքում նրանցից մեկը գազային ատրճանակով կրակոցներ է արձակել։ Կրակողը բերման ենթարկվածների թվում է եղել։ Երևանի Մայակ թաղամասում բնակվող 36-ամյա տղամարդու խուզարկությամբ ատրճանակը հայտնաբերվել է։ Միջադեպի մասնակիցներից մեկը, որը մարմնական վնասվածքներ էր ստացել, տեղափոխվել է հիվանդանոց։ Նշանակվել են դատաձգաբանական ու դատաբժշկական փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են

--00—ՄՀ