Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ․ կողմ է քվեարկել 70 պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 3, 24News

70 կողմ ձայնով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին փոխնախագահ:

Քվեարկությունն ընթանում էր փակ-գաղտնի ընթացակարգով:

Հավելենք, որ փոխնախագահի պաշտոնում առաջադրվել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Հակոբ Արշակյանի, «Հայաստան» խմբակցությունից ՝ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։ 

--00—ՄՀ