Սակրավորները պայթյուններ են նախատեսում Արցախի բոլոր շրջաններում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

սակրավոր

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորական խմբերը հանրապետության տարածքից հայտնաբերած ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն Մարտակերտի շրջանի Մեծ Շեն համայնքի տարածքում, Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանում և Ասկերան քաղաքի հարակից բնակավայրերում:

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր, հավանական պատահարներից խուսափելու համար, ծառայության սակրավորները, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը և The Halo trust ոչ կառավարական ականազերծման կազմակերպությունն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ:

Հայտնաբերված պայթուցիկ առարկաներն ու զինամթերքը ոչնչացվում է տեղում:

--00—ՄՀ