Ափսոսում եմ, որ տեղեկատվական համակարգի ռեֆորմը չկարողացա անշրջելի կետի հասցնել․ Հովսեփյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

․

Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր ավարտում եմ պաշտոնավարումս ՀՀ փոխվարչապետի մամուլի քարտուղարի կարգավիճակում։

Կայծակնային արագությունների ու խառնակ պարադոքսների այս 7-ամսյա շրջանում, եթե չխոսեմ խոշոր հաջողություններից, առնվազն կարող եմ ասել, որ հաջողվել է հրդեհներ մարել։

Ափսոսում եմ միայն, որ կառավարության տեղեկատվական համակարգի ռեֆորմը չկարողացա անշրջելի կետի հասցնել։

Pick-up թիմ էր հավաքվել Ավինյանի գրասենյակում, որն իր պրոֆեսիոնալ հատկանիշներով հաստատապես գտածո էր ցանկացած կառավարության համար։ Սա էն թիմն էր, որին ամբողջությամբ կարող էիր տեղավորել ցանկացած ոլորտում ու ունենալ փայլուն արդյունքներ։

Անձնապես շնորհակալ եմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին` վստահության, իրապես արդյունավետ ու հաճելի աշխատանքի համար։ Ավինյանի աշխատանքի էֆֆեկտիվության բանալին առաջին հերթին համագործակցության, այլ ոչ թե իշխելու մեջ է, ինչով, փոխվստահության միջավայր ձևավորելով, ազատություն և պատասխանատվություն է դնում թիմի յուրաքանչյուր անդամի վրա` հնարավորություն ընձեռելով կայանալու ու հաջողելու, սխալվելու ու սխալներից դասեր քաղելու, փորձ կուտակելու ու կայանալու։

Հաջող գործակցության համար շնորհակալություն եմ հայտնում մեր թիմի յուրաքանչյուր անհատի, կառավարության, նախարարությունների ու միջազգային կազմակերպությունների գործընկերներին, ԶԼՄ ներկայացուցիչներին և բոլոր նրանց, ում հետ ունեցել ենք ընդհանուր օրակարգ և փորձել լուծումներ գտնել։

Հաջողություն եմ մաղթում նոր կառավարությանը` Հայաստանին պատուհասող մարտահրավերներին համարժեք պատասխաններ ձևակերպելու գործում»։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս