ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 2, 24News
«Սահմանային խնդիրները լուծվում են, երբ հակադիր, թշնամի երկրները դառնում են հարևան երկրներ։ Արդյո՞ք Ադրբեջանն իր գործողություններով հարևան երկիր է, արդյո՞ք միակողմանի ճնշումներով և մեր կառավարության ոչ ճիշտ գործունեությամբ, բանավոր պայմանավորվածությամբ, երբ ռազմավարական կետերը թողնում են հակառակորդին, կարելի է գնալ գործարքի, իհարկե՝ ոչ»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Ադրբեջանը փորձում է Հայաստանի վրա ազդել, որպեսզի Հայաստանը միակողմանի խաղաղության գնա, իսկ խաղաղության ֆոնի վրա Ադրբեջանը միշտ պատրաստ է նոր սադրանքների: Այնպես, որ այս պայմաններում սահմանային ճշտւմների գնալը ճիշտ չէ, սակայն, ես չունեմ հաշվարկներ, թե Հայաստանի զինված ուժերը կամ սահմանապահները մեր սահմանն ամբողջությամբ փակելու ինչ հնարավորություններ ունեն, դրան Կառավարությունը կարող է պատասխանել»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ