ՀՀ կառավարությունը կազմավորված է

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News 

կառավարություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել՝ Կառավարության հինգ անդամի նշանակման մասին: Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի՝ Կառավարության անդամների առնվազն երկու երրորդի նշանակման դեպքում կառավարությունը համարվում է կազմավորված:

Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն  Սարգսյանի հրամանագրով Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության, Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի, իսկ Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում, Սուրեն Պապիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ։

--00--ԱԹ