Կարապետյանը, Մկրտչյանը, Պետրոսյանը` նախարարներ, Պապիկյանը`փոխվարչապետ. Փաշինյանի առաջարկը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News  

նշանակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկել է Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Ռոմանոս Պետրոսյանին՝ շրջակի միջավայրի, Նարեկ Մկրտչյանին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Այս մասին 24news-ին հայտնեցին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք, Արշակ Կարապետյանն ու Նարեկ Մկրտչյանն այսօր ազատվել են պաշտոններից: Սուրեն Պապիկյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարներ են:

--00--ԱԹ