Խորհրդարանի ներսում և դրսում մեծ թվով ուժայիններ են կուտակվել, գործում են սահմանափակումներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News   

ԱԺ

Նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստը մեկնարկել է խիստ սահմանափակումներով։ Լրագրողների համար խորհրդարանը գոտիավորվել է, լրագրողներին հնարավորություն չի տրվում նկարահանումներ անել այն տարածքներում, որտեղ նախկինում թույլատրվում էր։ 

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ իշխանական խմբակցության միջանցքներում և լրագրողների օթյակ տանող ճանապարհներում նկարահանում իրականացնելը բարդացել է։

Տարածքը հսկում են պետական պահպանության ծառայողները։

Խորհրդարանի բոլոր մուտքերում ևս իրավապահներ են։ Բոլոր մուտքերում՝ ճաղերի դիմաց կուտակված են նաև մեծ թվով ոստիկաններ ու կարմիր բերետավորներ։

Հիշեցնենք, որ մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանը: Նոր կազմավորված խորհրդարանում երեք քաղաքական ուժ է՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքները։ Օրակարգի հարցերն են ԱԺ նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը և այլ հարցեր:

 --00—ՄՀ