Վրաստանում կորոնավիրուսի 1655 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News  

կորոնավիրուս

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսային վարակի  դեպքերի թիվն ավելացել է 1655 -ով: Մահացել է 23 մարդ: Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, ըստ StopCov պաշտոնական կայքի՝ համաճարակի ընթացքում լաբորատոր հաստատվել է  վարակի 423,843 դեպք:

24 ժամվա ընթացքում ապաքինվել է 2 286 մարդ, ընդհանուր` 386 998, մահացել է 5876-ը: Նախօրեին արվել է 20 661 թեստ, 10 041 ՝ հակագենի և 10 620 PCR:

Դրականության մակարդակը `օրական` 8.01%, վերջին 14 օրվա ընթացքում ` 7.08%, վերջին 7 օրվա ընթացքում` 7.68%:

Պատվաստվել է 506 780 մարդ, 11 126 -ը ՝ վերջին 24 ժամվա ընթացքում:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

--00--ԱԹ

Տեսանյութեր