Երկու հայ ռազմագերիներին Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման դատապարտեց

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 2, 24News

գերիներ

Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման դատապարտեց 2 հայ ռազմագերիներին` Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշենք, որ Բաքվի Յասմալսկի շրջանային դատարանում` զինվորական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևեի նախագահությամբ, ավարտվել են երկու հայ գերիների դեմ դատական լսումները:

Վերջիններիս Բաքուն մեղադրում է իբրև թե Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին խոշտանգելու մեջ:

--00--ԱԹ