Երևանի ավագանու «Լույս» խմբակությունը դատապարտում է Արման Անտոնյանի դեմ սպանության փորձը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News   

կոլաժ

Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակությունը խստորեն դատապարտում է կատարվածը և ակնկալում իրավապահ մարմինների կողմից նման հանցանքի շարժառիթների և մեղավորների շուտափույթ բացահայտումը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Ինչպես այսօր հայտնի դարձավ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի տուն են ներխուժել դիմակավորված անձինք և մահակներով ու դանակներով հարձակվել վերջինիս վրա։

Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրեական գործ։

Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակությունը խստորեն դատապարտում է կատարվածը և ակնկալում իրավապահ մարմինների կողմից նման հանցանքի շարժառիթների և մեղավորների շուտափույթ բացահայտումը։

Առողջություն և ապաքինում ենք մաղթում ավագանու անդամ մեր գործընկերոջը»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայատարարություն է տարածել այն մասին, որ Օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։

 «Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է կատարվածը և ակնկալում, որ իրավապահ մարմինները հնարավորինս սեղմ ժամկետներում կբացահայտեն կատարվածը, իսկ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ:

 --00—ՄՀ