Այդ ի՞նչ են սրանք պատրաստվում անել, որ դրա համար իրենց պետք է ազգովի հայհոյեն. Ղազինյան

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 1,  24News

Ղազինյան

Ինձ մեկ բան է հետաքրքրում ու նաև անհանգստացնում. այդ ի՞նչ են սրանք պատրաստվում անել ու դրա համար իրենց պետք է ազգովի հայհոյեն, որ որոշել են դա կանխելու համար քրեականացնեն հրապարակային հայհոյելը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Ղազինյանը:

«Ինձ մեկ բան է հետաքրքրում ու նաև անհանգստացնում. այդ ի՞նչ են սրանք պատրաստվում անել ու դրա համար իրենց պետք է ազգովի հայհոյեն,որ որոշել են դա կանխելու համար քրեականացնեն հրապարակային հայհոյելը:

Վերջին անգամ ազատ խոսքը սահմանափակեցին 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին՝ ռազմական դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշումով, որի ուժով արգելեցին իրազեկված մարդկանց ներկայացնել ռազմի դաշտում տիրող իրականությունը՝ սահմանելով աստղաբաշխական տուգանքներ:

Ու տեսանք, թե ինչ եղավ արդյունքում. հորիվեց «հաղթելու ենք» դավաճանական կեղծիքը, մարդկանց ուղարկեցին մսաղացի մեջ և թշնամուն հանձնեցին Արցախի մեծ մասը:

Հիմա արգելել են լրագրողների մուտքը Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր, թույլ չեն տալիս նկարահանումներ իրականացնել, համայնքների ղեկավարներին արգելում են տեղեկություններ հայտնել սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Պատկերացնում ե՞ք ինչ են անում, որ վախենում են մենք դրա մասին իմանանք ու իրենց հայհոյենք:

Ոնց հասկանում եմ, շատ շուտով Մեղրին պայթելու է Երևանի կենտրոնում . . .»,- գրել է Ղազինյանը:

 --00—ՄՀ