ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
Օգոստոսի 1-ին, ժամը 02։15-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթաշեն գյուղի սկզբնամասում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ անասնագոմի մոտակայքում այրվում է մոտ 900 հակ պահեստավորած անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին:
--00—ՄՀ