Խաբարովսկում Սու-35Ս ինքնաթիռ է կործանվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

․

ՌԴ Խաբարովսկի երկրամասում պլանային թռիչքի իրականացման ժամանակ Սու-35Ս ինքնաթիռի շարժիչը խափանվել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

Օդաչուն ինքնանետվել է որոնողական խմբերն օպերատիվ կերպով նրան հայտնաբերել են, վերջինիս առողջությանը սպառնացող վտանգ չկա: 

Նախնական տվյալների համաձայն՝ կործանիչն ընկել է Օխոտի ծովը։  Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

--00--ԱՀ