Մտածող և գործող մարդիկ պարտավոր են ասել այն, ինչից շահում, այլ ոչ թե կորցնում է Երկիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեր երկրի համար ծանրագույն մի շարք զարգացումներով պայմանավորված այսօր մենք հայտնվել ենք մի այնպիսի առանձնահատուկ իրավիճակում, երբ Հայրենիքի ճակատագրով մտահոգ և մտածելու ընդունակ մարդիկ ստիպված են իրենց տեսակետը ներկայացնել ոչ թե հասուն պետականությանը հարիր ոչ հրապարակային, ասել է թե՝ գաղտնիության ռեժիմն ապահովող ավանդական ձևաչափով, այլ պետության համար հույժ կարևորություն ներկայացնող հիմնախնդիրների շուրջ ֆեյսբուքյան կամ զանգվածային լրատվամիջոցներով սեփական տեսակետը ներկայացնելու ճարահատյալ տարբերակով...

Խնդրի լրջությունը կայանում է նրանում, որ այդ հրապարակային բանավեճ-խոսակցություններում մեզնից շատերն ասում են այն, ինչն արդյունքում ավելի շատ գործում է ոչ այնքան մեր, որքան մեր թշնամու օգտին... Մտածող և գործող մարդիկ, անկախ նրանից՝ իշխանություն են, թե ընդդիմություն, պարտավոր են հասկանալ այս իրողությունը և ասել այն, ինչից շահում, այլ ոչ թե կորցնում է Երկիրը...»:

--00--ԱԹ