Օգոստոսի 1-ին ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկությունը կլինի անվճար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

երթևեկություն

Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով, բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսների, կլինի անվճար:

Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը, հոգ տանելով ուղեւորների հարմարավետության մասին:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս