Քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

ոստիկանություն

Հուլիսի 28-ին, ժամը 10.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

Հուլիսի 30-ին, ժամը 11.55-ին պարեկային ծառայության ՃՏՊ բաժանմունք է ներկայացել 60-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վրաերթն ինքն է կատարել իր վարած «Հոնդա» ավտոմեքենայով և նույն ավտոմեքենայով տուժածին տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

--00--ԱԹ

Տեսանյութեր