Կութի բնակիչները վախը սրտներում առօրյա գործերով են զբաղված. Իրավիճակը՝ Կութում և Սոթքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

Կութ

Գեղարքունիքի Կութ, Սոթք և Նորաբակ գյուղերում սահմանային լարվածությունից հետո երկրորդ օրն է՝ իրավիճակը համեմատաբարի հանգիստ է։ Սոթքի բնակիչ Սևակ Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ երեկվանից կրակոցներ չեն լսել։ Վերջինիս փոխանցմամբ՝ այսօր եղել է Սոթքի հանքում, որտեղ աշխատանքները վերսկսվել են։  

Սևակը նշել է, որ հուլիսի 28-ին՝ ակտիվ մարտական գործողությունների ժամանակ, ընկերների հետ ուղևորվել էր դեպի Շորժա.

«Երբ հասանք, էնտեղ արդեն  հատուկենտ կրակոցներ էին՝ հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում էր։ Ժամը 4-5-ից հետո գրեթե կրակոց չկար՝ երբ մենք էնտեղ էինք։ Գիշերը մի քանի անգամ կրակոց է եղել ու մինչև այս պահը կարծես հանգիստ է»։

Կութ համայնքի բնակիչ Ատոմ Ղարիբյանը տեղեկացրել է, որ համայնքում հիմա իրավիճակը հանգիստ է՝ չնայած բնակիչները վախը սրտներում են առօրյա աշխատանքով զբաղվում։ Հուլիսի 28-ի կրակոցների ժամանակ գյուղում ամենից շատ անհանգիստ էին անասնապահները.

«Մի քանի օր առաջվա կրակոցների ժամանակ անասնապահները վախեցել էին, անասուններին սար չէին հանել՝ մտավախություն կար, որ կարող է էդտեղ էլ սկսվի, ճիշտ է, այդ պահին կրակոցներ այդ տարածքում չկար, բայց զոհերի մասին տեղեկություն կար։ Գյուղացիները որոշ չափով վախները սրտերում ապրում են իրենց առօրյայով»։

Ղարիբյանը նշել է, որ կրակոցները սկսվելու ժամանակ եղել է Վարդենիսում ու շտապ վերադարձել Կութ՝ գյուղապետարան։ Օրվա ավարտին անգամ դիրքեր են բարձրացել։

«Մի քիչ դադարել էր կրակոցնեը՝ մեկ-մեկ էին կրակում»։

Դեռևս հունիսին՝ Կութից շուրջ 80 գլուխ անասուն էր անցել ադրբեջանական կողմը, կենդանիներին վերադարձնել այդպես էլ չէր հաջողվել։ Ադրբեջանցիները կրակել էին հովվի ուղղությամբ։ Կութի բնակիչը տեղեկացրել է, որ դեպքից հետո երկու անգամ բնակիչների հետ հանդիպումներ են եղել, բացատրել, թե մինչև ուր կարող են կենդանիներին արոտի տանել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս