Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 23807 նոր դեպք, մահացել՝ 792 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

Կորոնավիրուս

Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 23807 նոր դեպք։ Այս մասին հայտնում է է Lenta.ru-ն:

Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 6 մլն 265873: Վարակման դեպքերն առավելապես գրանցվել են Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում:

Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 792 հիվանդ: Մահացության ընդհանուր թիվը հասել է 158563-ի:

Մեկ օրում ապաքինվել է 19771 մարդ, ընդհանուր առմամբ՝ ապաքինվածների թիվը կազմում է 5 մլն 608619:

--0--ԿԿ