Փանիկ գյուղում այրվել են երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒLԻՍԻ 31,  24News

ԱԻՆ

Հուլիսի 30-ին, ժամը 23:34-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փանիկ գյուղի փողոցներից մեկում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 31-ին, ժամը 00:36-ին, մարվել՝ 01:37-ին:

Այրվել են երկհարկանի տան երկրորդ հարկում գտնվող երկու սենյակների (յուրաքանչյուրը՝ մոտ 12 քմ) փայտե հատակը, կահույք, կենցաղային տեխնիկա՝ մասնակի։

--00—ՄՀ