ՄԻՊ գրասենյակի մոտ քաղաքացու ինքնահրկիզման դեպքը պաշտպանի հաստատության հետ կապ չունի

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 30, 24News  

ՄԻՊ

Ի պատասխան լրագրողական հարցումների՝ ՀՀ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շենքի մուտքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որևէ առնչություն չունի, Պաշտպանի աշխատակազմում նրա վերաբերյալ որևէ տեսակի վարույթ կամ այլ ընթացակարգ առկա չէ:

Դեպքի հետ կապված՝ քաղաքացուն Պաշտպանի աշխատակազմից են նաև ցուցաբերել առաջնային օգնություն:

Ավելին, Պաշտպանի ներկայացուցիչը այցելել է հիվանդանոց, ուր տեղափոխվել է քաղաքացին:

--00--ԱԹ

Տեսանյութեր