Նմա՞ն եմ մարդու, ով վախենում է լրագրողներից․ Ալեն Սիմոնյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News  

Ալեն

Անվտանգության առումով որոշում է կայացվել բարձրացնել անվտանգության աստիճանը, ԱԺ շենքն էլ ավելի անվտանգ սարքելու միտումներ կան։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների  ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե վախենու՞մ են լրագրողներից՝ որոշել են սահմանափակել նրանց տեղաշարժը, ասաց․

«Նմա՞ն եմ մարդու, որը վախենում է լրագրողներից։ Պատճառներն, ընդհանուր առմամբ, անվտանգային են, խոսքը կոնկրետ չի գնում լրագրողների, կոնկրետ անձանց մասին, գործելու են նոր կանոններ, որոնց նպատակն անվտանգությունն է։ Ունեցել ենք բազմաթիվ վատ նախադեպեր մեր պատմության մեջ: Բավականին վերջերս և անցյալում այդ նախադեպերը շատ են: Սկսած հոկտեմբերի 27-ից, ի դեպ, որի կազմակերպիչներից եւ իրագործողներից մեկը լրագրող է եղել,», - ասաց Սիմոնյանը։

--00—ՄՀ