Արցախյան պատերազմում զոհված Արգիշտի Մեսրոպյանի ընտանիքը ծանր պայմաններում է ապրում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

Հասարակական

Լուսինե Գրիգորյանը, ով ֆինանսապես ծանր պայմաններում է ապրում, ունի 5 տղա, որոնցից մեկը զոհվել է՝ 19 տարեկանում՝ Արցախյան մարտերի ժամանակ։

«Ամուսինս 10 տարուց ավելի է Ռուսաստան է գնացել ու չկա։ Մենք աշխատում ենք։ Երեխեքն էլ ամուսնացած են, չենք հասցնում։ Ձեռքս կոտրվել է, աշխատանքի չեմ կարողանում գնալ, հիմա Երևանից եկել եմ Կապան, որ գոնե քույրս, մայրս պահեն ինձ, մինչև առողջական վիճակս կարգավորվի»,-այս մասին 24News-ի հետ զրույցում պատմել է Լուսինեն։

Լուսինեի խոսքով՝ իր տղան՝ Արգիշտի Մեսրոպյանը, զոհվել է հոկտեմբերի 10-ին՝ Քարվաճառում։
Նրա բնորոշմամբ՝ Արգիշտին ընկերասեր, մարդամոտ, ընտանիքին ու ընկերներին նվիրված մարդ էր։

«Ճանապարհին, որ տեսներ անծանոթը ծանր վեշերը ձեռքը գնում է, պիտի պարտադիր  օգներ։ Զոհվելուց մի օր առաջ եմ վերջին անգամ հետը խոսել, վռազ տնեցիքից հարցրեց ու անջատեց հեռախոսը։ Էդ ա եղել»,-ասել է մայրը։

Հասարակական
Հասարակական