Արտակարգ դեպք Երևանում. Mercedes-ում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 30, 24News   

հրդեհ վթար

Այսօր, հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զաքյան և Խորենացի փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։

Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են են Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Այրվել է Mercedes-ի շարժիչի հատվածն ամբողջությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները։ Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի սեփականատիրոջ ինքնությունը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկները, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն, որ հրշեջները կարողանան առանց խոչնդոտի աշխատեն։

--00--ԱԹ