Թմրամիջոց, նաև` գաղտնի փականով դանակ. Ջերմուկի ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 30, 24News   

Հուլիսի 26-ի գիշերը Ջերմուկի ոստիկանները Գարնանային փողոցից բերման ենթարկեցին 29 և 26 տարեկան երկու երիտասարդի՝ «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ նրանց մոտ թմրանյութ կա:

Տեղեկությունը հաստատվեց. 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դեղնականաչավուն կանեփանման զանգվածով փաթեթ, չօգտագործված ապակե կաթուցիչ և գաղտնի փականով դանակ:

Ըստ երիտասարդի` հայտնաբերված զանգվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար: Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են:

--00--ԱԹ