ՄԻՊ գրասենյակի դիմաց քաղաքացի է ինքնահրկիզվել․ նա հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

ինքնահրկիզում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմացից տարբեր աստիճանի այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

Այդ քաղաքացին տղամարդ է։ Թե ինչն է եղել պատճառը, որ նա Մարդու իրավունքների պատշտպանի գրասենյակի առջև ինքնահրկիզվել է, պարզում է։

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է այդ քաղաքացու ինքնությունը։ 

--00—ՄՀ