Կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 30, 24News 

Մայր աթոռ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Տնօրինության համար հիմք է ծառայել Պետրոս աբեղայի` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Նորայր Ազարյան ավազանի անունով:

--00--ԱԹ