Դիլիջանում կանեփի բույսեր ու մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News 

Հուլիսի 22-ին Դիլիջանի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ Գետափնյա փողոցի բնակիչներից մեկն իր հողամասում կանեփ է աճեցնում: Նրանք հիշյալ վայրում հայտնաբերեցին կանեփի 6 բույս:

37-ամյա տղամարդու հայտնածով՝ դրանք ինքն էր աճեցրել: Նա ոստիկաններին ներկայացրեց նաև մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ։
Նշանակվել են փորձաքննություններ: Ոստիկանության Դիլիջանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

--00—ՄՀ