Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 25 պացիենտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

կորոնավիրուս

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 25 պացիենտ: Այս մասին 1tv.ge-ի հաղորդմամբ՝ հայտնում է կառավարության stopcov.ge հատուկ կայքը։

Երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 793:

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է «Կովիդ 19»-ի 2 712 նոր դեպք, ապաքինվել է 1 561 մարդ:

Երեկ, հուլիսի 29-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2796 դեպք, ապաքինվել է 2088 պացիենտ, մահացել է 17 մարդ:

--00—ՄՀ