Հայաստանում արդյունաբերական արտադրությունն աճել է 2,1 տոկոսով՝ ԵԱՏՄ-ում 4,4 % աճի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

ԵԱՏՄ

Հայաստանում արդյունաբերական արտադրությունը 2021-ի առաջին կիսամյակում աճել է 2,1 տոկոսով՝ ԵԱՏՄ-ում 4,4 տոկոս աճի ֆոնին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տվյալները:

«Եվրասիական տնտեսական միության տնտեսությունը 2021 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով դրսևորում է առաջանցիկ աճ»,- հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 620 մլրդ դոլար՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 4,4 տոկոսով: Վերամշակող արդյունաբերության ծավալը կազմել է 402 մլրդ դոլար՝ աճելով 6,5 տոկոսով: 

--00--ԱԹ