ԱԱԾ-ն այսօր առգրավեց իմ անձնական բջջային հեռախոսը. Նաիրի Հոխիկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Նաիրի

Լրագրող, հաղորդավար Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրելուց հետո ՀՀ ԱԱԾ-ն այսօր առգրավեց իմ անձնական բջջային հեռախոսը՝ պատճառաբանելով, որ պետք է փորձի գտնել պատերազմի վերաբերյալ իմ հրապարակումները հաստատող փաստական ապացույցներ։

Թեպետ ես պատրաստակամություն հայտնեցի անձամբ հանձնել իմ ձեռքի տակ եղած բոլոր փաստերը, սակայն ԱԱԾ-ն ավելի նպատակահարմար համարեց ամեն դեպքում առգրավել իմ հեռախոսը»։

--00--ԱԹ