Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզում է. բնակիչները ներկայացրել են իրենց հուզող խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը:

«Արման Թաթոյանը Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի և մարզպետարանի ներկայացուցչի ուղեկցությամբ հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ։

Բնակիչները Պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Թաթոյան

--00--ԱԹ