Բաքվում 6 տարվա ազատազրկման է դատապարտվել ևս 13 գերի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Բաքու

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Ֆայիգ Գանիեվի նախագահությամբ շարունակել է հայ գերիներ Եղիշե Աստանյանի, Կարեն Արամյանի, Տիգրան Ավագյանի, Գրիգոր Գևորգյանի, Հովսեփ Մանուկյանի, Գևորգ Մարտիրոսյանի, Ռոբերտ Գևորգյանի, Վաղարշակ Ավետիսյանի, Վոլոդյա Հակոբյանի, Անդրանիկ Սուքիասյանի, Անդրանիկ Մանուկյանի, Գրիգոր Սաղաթելյանի, Էդուարդ Կիրակոսյանի գործով դատավարությունը։

Նիստում ուսումնասիրվել են քրեակա գործի նյութերը, ելույթ են ունեցել պաշտպաններն ու ամբաստանյալները։

Հայ 13 գերիներից յուրաքանչյուրին տրվել է 6 տարվա ազատազրկում, պատիժը կրելուց հետո նրանք կարտաքսվեն Ադրբեջանից։

--00—ՄՀ