ԱՄՆ-ն կդադարեցնի Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությունը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 28, 24News

ю

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականները քիչ առաջ քվեարկեցին եւ ընդունեցին Փալոնի կողմից ներկայացված օրինագիծը, որն արգելափակում է Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությունը: Այս մասին հաղորդում է ANCA-ն:

Փալոնի ներկայացրած փոփոխության մեջ ասված է.

«Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում», ինչպես նաև «Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի» միջոցով հատկացվող որևէ ֆինանսավորում չի տրամադրվելու Ադրբեջանին:

Դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկան, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից ԱՄՆ-ի օրենքների 333-րդ հոդվածի համաձայն:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ողջունել է Փոփոխությունների մասին պալատի կայացրած որոշումը:

--00--ԱՀ