Ադրբեջանը հոգեբանական պատերազմ է մղում Հայաստանի քաղաքացիների դեմ, որ մարդիկ հուսալքվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

«Ադրբեջանն ուզում է այն ամենը, ինչ հնարավոր է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ 

Պատգամավորի համոզմամբ՝ Ադրբեջանը օգտվում է Հայաստանի թուլությունից և փորձում է ամրապնդել իր հաղթանակը, փաստացի նա ուզում է տարածքներ, առանց որոնց Հայաստանի գոյությունը դառնում է ձևական։

Ըստ Հայրապետյանի՝ Հայաստանի սուվերեն տարածքներում լայնածավալ պատերազմ չի կանխատեսվում։

«Ադրբեջանը հոգեբանական պատերազմ է մղում Հայաստանի քաղաքացիների դեմ, որ մարդիկ հուսալքվեն»,-ասաց Հայրապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ