Հայաստանը սեպտեմբերի 16-ին ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը. Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Ռուբինյան

Հայաստանը սույն թվականի սեպտեմբերի 16-ին ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը: Այս մասին 1Lurer.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ը պետք է համապատասխան արձագանք տա հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, քանր որ դա ՀԱՊԿ պարտավորությունն է:

Հարցին՝ Հայաստանը կրկին կդիմի՞ ՀԱՊԿ-ին, Ռուբինյանը պատասխանել է՝ գործընթացը շարունակվում է:

«Ադրբեջանը փորձում է խաթարել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացումը, բազմաթիվ դրույթներ արդեն չի կատարել, մյուսները փորձում է  չկատարել, այդ թվում` ապաշրջափակման դրույթը: Ադրբեջանը նաև մարտահրավեր է նետում տարածաշրջանային կայունությանը` այստեղից բխող բոլոր հետևանքներով»,- ասել է նա: