Մովսես Հակոբյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Մովսես Հակոբյան

ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի գործով դատավոր Վաչե Մարգարյանը ինքնաբացարկ է հայտնել՝ որպես նման որոշման հիմք նշելով կանխակալ վերաբերմունքը: Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից:

Գործը մակագրվել է դատավորի Սամվել Շահվերդյանին։

Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 306-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պետական գաղտնիք հրապարակելը):

 

--00--ԱԹ