Բաքվում դատախազը Սուջյանի և Դավթյանի համար 16 տարվա ազատազրկում է պահանջել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

գերի

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը շարունակում է դատել հայ գերիներ Դավիթ Տիգրանի Դավթյանին և Գևորգ Ռուբենի Սուջյանին։ Նրանք մեղադրվում են «լրտեսության մեջ»։

Դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ կայացած նիստում դատախազը  մեղադրյալներից յուրաքանչյուրի համար պահանջել է 16 տարվա ազատազրկում` պատիժը կրելուց հետո երկրից արտաքսմամբ:

Սուջյանն ու Դավթյանը գերեվարվել են նոյեմբերի 11-ին` Շուշիի մոտակայքում:

--00—ՄՀ