Պատրաստվեք պատմուճանավոր պարոնայք, ժամը մոտենում է․ իրավաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Հայրապետյան

Խորհրդակցական սենյակ անցնելուց առաջ ՍԴ-ում նշվեց, որ մասնագիտական և անհատական ամենաբարդ որոշումները նրանք կայացնելու են ընտրության արդյունքների վերաբերյալ որոշումից հետո` հաշված ամիսներ կամ գուցե օրեր անց:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«Այդ օրը մոտենում է, ու հետաքրքիր է, պատրաստ ե՞ն արդյոք այդ որոշմանը այն 4 դատավորները, որ կողմ քվեարկեցին

Այն մի դատավորը, որ խորհրդակցական սենյակում ասել է․ «Ես կողմ եմ, որ ընտրությունները չեղարկվի, բայց դե մեծամասնությունը ոնց կորոշի»։

Եվ այն մյուսը, որ որոշումները կայացնում է ոչ թե հանուն ՀՀ-ի, այլ ի փառս ալենսիմոնյանների։

Պատրաստվեք պատմուճանավոր պարոնայք, ժամը մոտենում է»,- գրել է Հայրապետյանը։

--00—ՄՀ