Արծրուն Հովհաննիսյանի գրառումները պաշտոնական չեն․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

ՊՆ

Վաղ առավոտից հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին տեղեկություն է տարածում նաև ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

MediaHub.am-ը կապ հաստատեց ՊՆ՝ հասկանալու, թե արդյոք Արծրուն Հովհաննիսյանի գրառումները համարվո՞ւմ են պաշտոնական տեղեկատվություն և, թե այժմ որպես ով է նա ներկայացնում իրադրությունը։

«ՊՆ պաշտոնական բոլոր հաղորդագրությունները տեղադրվում են ՊՆ կայքում։ Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ ներկայացուցիչ չէ, և նրա գրառումները պաշտոնական համարվել չեն կարող»,- նշեցին գերատեսչությունից։

--00—ՄՀ

Տեսանյութեր