ՀՀ ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Հասարակական

Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Մարտական գործողությունների ընթացքում հրազենային վիրավում է ստացել ՀՀ ԶՈՒ երեք զինծառայող։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկատվություն կտրամադրվի քիչ ավելի ուշ։

--00--ԿԿ

Տեսանյութեր