Ծխելու պատճառով առաջացած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News 

ՔԿ

  ՀՀ քննչական կոմիտեի  Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Քննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Շիրակի մարզի 69-ամյա տղամարդը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, զանգահարել է կնոջը և տեղեկանալով, որ վերջինս գտնվում է իրենց հարևանությամբ գտնվող տանը, գնացել է այնտեղ և տեսնելով որ կինը ծխում է, վիճաբանել են, որի ընթացքում բռունցքով հարվածներ է հասցրել վերջինիս գլխին, այնուհետև ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ծոցագրպանից հանել է իր հետ նախապես վերցրած դանակն ու հարվածներ հասցրել կնոջը՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղ վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

--00—ՄՀ