ՀՀ-ից հրադադարի հաստատման ռուսական նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական հաստատում դեռ չկա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Աբրահամյան

 Ադրբեջանը հայտարարել է, որ համաձայնվել է ռուսական կողմի՝ հրադադար հաստատելու վերաբերյալ նախաձեռնությանը (10։00-ի դրությամբ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստանից ռուսական նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական հաստատում դեռ չկա: Եթե կա նման նախաձեռնություն, ապա հաստատելուց բացի պետք է ներկայացվի դրա պայմանները»,- գրել է Աբրահամյանը:

--00—ՄՀ
 

Տեսանյութեր