«ԶԻԼ» բեռնատարի գազաբալոնի լիցքավորման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

զիլ

Հուլիսի 28-ին, ժամը 09:24-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լուսաձոր գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնի լիցքավորման ժամանակ։

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ տուժած։

--00—ՄՀ