Ուզում եմ տեսնել նրանց ձեռքերը, որ ասում էին՝ «պրծանք Արցախից, մեր որդիները էլ չեն զոհվի»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում «Պատերազմը չի ավարտվել» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել.

«Այսօր լուսադեմին՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Սարատեղի կոչվող բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել եւ սկսվել է ինտենսիվ հրաձգություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։

Ծավալվել են տեղային մարտեր, որոնք ժամը 07։00-ի դրությամբ, դեռ շարունակվել են։

Այս պահի դրությամբ ունենք երկու վիրավոր, իսկ մեր 5 զինվորի վերաբերյալ որեւէ տեղեկություն չկա։

ՀՀ ՊՆ-ն նշում է, որ կան կորուստներ նաև ադրբեջանական կողմից, ինչը ինձ, մեղմ ասած, քիչ է մխիթարում։

Ակնհայտ է, որ բոլոր այն ուղղություններով, որտեղից Ադրբեջանը հիմա էլ Հայաստանից տարածքային ակնկալիքներ ունի, գրոհները շարունակվելու են, ու մեր պատերազմը դեռ չի ավարտվել։

Ի դեպ, Զանգեզուրի միջանցքի մասով, որի «վրա» Ադրբեջանն ու Թուրքիան արդեն միջազգային ներդրողներ են հրավիրում. Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը նոր կապուղի կդառնա եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա եւ Ադրբեջան։

Իսկ հիմա ես ուզում եմ տեսնել այն ծնողների ձեռքերը, ովքեր հպարտ ասում էին՝ «պրծանք Արցախից ու մեր որդիները էլ չեն զոհվի»։

Я не вижу ваши руки։

Հուսանք, որ մեր հինգ զինվորները անվնաս կգտնվեն ու ապաքինում վիրավոր տղաներին»։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս