3880 ամուսնալուծություն` 2019թ-ին․ պետք է հասկանալ և վերացնել պատճառները

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 27, 24News

Արա Զոհրաբյան

Պետք է հասկանալ և վերացնել ամուսնալուծությունների պատճառները։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է: Ընտանիքը պետության մանրակերտն է (նախանմուշը):

Շատ մտահոգիչ են ամուսնությունների և ամուսնալուծությունների վիճակագրական տվյալները (իրական պատկերն ավելի մռայլ է):
Այսպես,

2009թ. գրանցվել է՝ 18.773 ամուսնություն և 2.829 ամուսնալուծություն: Այսինքն 2009թ. ամուսնալուծվածների տոկոսը ամուսնացածների համեմատ կազմում է 15%:

2019թ. գրանցվել է՝ 15.561 ամուսնություն և 3.880 ամուսնալուծություն: Այսինքն 2019թ. ամուսնալուծվածների տոկոսը ամուսնացածների համեմատ կազմում է 25%:

2009 թվականի համեմատությամբ 2019 թվականին ամուսնությունների քանակը նվազել է 3.212-ով, իսկ ամուսնալուծությունների քանակն աճել է 1.051-ով: Այս թվերը պետք է գումարել և կստանանք 4.263, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում 4.263 ընտանիք չի կազմավորվել (չի մնացել կազմավորված):

Ըստ բնակավայրերի (մարզերի) 2019թ. ամուսնալուծություններն ունեն հետևյալ պատկերը՝

1) Ամենամեծ տոկոսը (1) Լոռու մարզում է՝ 32 տոկոս.

2) Ամենափոքր տոկոսը (11) Գեղարքունիքի մարզում է՝ 11 տոկոս.

3) (2) Երևանում՝ 29%, (3) Շիրակի մարզում՝ 27,5%, (4) Սյունիքի մարզում՝ 24,5%, (5) Կոտայքի մարզում՝ 24%, (6) Արարատի մարզում՝ 22%, (7) Արագածոտնի մարզում՝ 21%, ( Արմավիրի մարզում՝ 19,6%, (9) Տավուշի մարզում՝ 16,3%, (10) Վայոց Ձորի մարզում 14,5%:
Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի պարզելու ամուսնալուծությունների իրական պատճառները, փորձի բացահայտել, թե ինչ պայմաններն են հանգեցնում, օրինակ՝ Լոռու մարզում, ամուսնալուծությունների մեծ քանակին, և ինչ պայմաններն են ապահովում, օրինակ՝ Գեղարքունիքի մարզում, ամուսնալուծությունների փոքր քանակը:

Մեկ հետաքրքիր փաստ ևս: Ինձ թվում էր, թե որքան երկար է ամուսնական զույգն ապրում միասին, ապա ավելի ամուր են ամուսնական կապերը: Վիճակագրական տվյալներն ուղիղ հակառակի մասին են վկայում:

Ըստ ամուսնության տևողության, 2019 թվականի 3880 ամուսնալուծությունները բաշխվում են հետևյալ կերպ՝
1) մինչև 1 տարի – 5%
2) 1-4 տարի – 20%
3) 5-9 տարի – 20,3%
4) 10-14 տարի – 16%
5) 15-19 տարի – 8,7%
6) 20 և ավելի տարի – 30%:

--00--ԱՀ