Որ քաղաքական ուժը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կլինի նրա քաղաքական մահը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

«Առանց Արցախի Հայաստան գոյություն չունի, Շուշին և Հադրութը պետք է ետ բերենք»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։

Նրա համոզմամբ, քաղաքական որ ուժը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա կլինի նրա քաղաքական մահը։

Իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության վերաբերյալ Կոստանյանը նշեց, թե ինքը չի հավատում խաղաղությանը Ադրբեջանի հետ, քանի որ նրանք մեզ ասեղների վրա են պահում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ