Բախվել են Niva-ն ու Lada-ն. 2 երեխա, որոնցից մեկը ՌԴ քաղաքացի է, տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 27, 24News

․

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում բախվել են Դրախտիկ գյուղի բնակիչ, 79-ամյա Վոլոդյա Երիցյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Ձորավանք գյուղի բնակիչ, 33-ամյա Սամվել Դադյանի վարած ВАЗ 2115 մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ, ՌԴ քաղաքացի, 16-ամյա Աննա Դադյանն ու Ձորավանք գյուղի բնակիչ, 3-ամյա Վլադիմիր Դադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն:

Ավտոմեքենաները տեղափոխվել են  ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ